среда, 24 февраля 2016 г.

Թումանյան Քառյակներ

Հիմա բացե՛լ են հանդես
Երգիչները իմ անտես.
Ջա՛ն, հայրենի՜ ծըղրիդներ,
Ո՞վ է լսում հիմի ձեզ:
Թումանյանը խորհուրդ է տալիս լինել,հայրենասեր։Սիրել հայրենիքը և հպարտալ հայրենիքով։

Քանի՛ ձեռքից եմ վառվել,
Վառվել ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել՝ լույս տըվել,
Լույս տալով եմ ըսպառվել:
Թումանյանը խորհուրդ է տալիս չփախչել դժվարությունից։Դժվարությունը հաղթահարելով դառնալ խիզաղ։

Ո՛նց է ժըպտում իմ հոգին
Չարին, բարուն, — ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին:
Թումանյանը խորհուրդ է տալիս լինել ուրախ և ժպտալ բոլորին։

Комментариев нет:

Отправить комментарий