вторник, 15 декабря 2015 г.

Ամանորյա իրական նվեր — ստեղծագործական աշխատանք:

Իմ կարծիքով ամանորին անպայման չէ գնել թանկարժեք նվեր:Ես նյութապաշտ չեմ և ինձ համար նշանակություն չունի նվերի արժեքը:Դու կարող ես գնել մի նվեր և մատուցել սիրով:Կան մարդիկ ովքեր նվիրում են թանկարժեք նվերներ բայց կեղծավոր են:Այդ ամենինչը գալիս է հոգուց, օրինակ դու կարող ես գնել մի նվեր և մատուցել հոգով ու մեծ սիրով:

вторник, 1 декабря 2015 г.

Իմ գույները.....

Ես իմ կյանքը պատկերացնում եմ կանաչ,դեղին և կապույտ գույներով:Կանաչ քանի,որ շատեմ սիրում բնությունը:Դեղին որովհետև շատ եմ սիրում նաև աշունը:Կապույտ քանի,որ սիրում եմ գեղեցիկ երկինք:Աշխատում եմ չախտոտել մեր գեղեցիկ բնությունը:Աշունը իմ սիրած տարվա եղանակն է:

Ամառային արձակուրդ

Այս ամառը ինձ համար անցավ շատ հետաքրքիր:Ինձ հյուր էին եկել իմ եղբայրը ու քույրը որոնք ապրում են Գերմանիայում:Մենք ամեն օր միմյանց հետ էինք:Ես և իմ եղբայրը խաղում էինք դրսում,և ֆիլմեր դիտում:Մենք հաճախակի զբոսնում էինք քաղաքում,և մեր օրը լավ էր անցնում:Նաև մասնակցել եմ ձմերուկի փառատոնի:Իմ եղբայրը և քույրը եկել էին երեք շաբատով:Հաճախակի ֆիլմեր եմ դիտել և այդ ֆիլմերից ինչ որ չափով դասեր եմ քաղել:Երևի թե բոլորն էլ կճանաչեն կարգին Հայկոյին ես մի անգամ երբ օդանավակայանում,ճանապարհում էի իմ եղբորը Գերմանիա, պատահաբար նկատեցի կարգին Հայկոյին և որոշեցի լուսանկարվել նրա հետ:Այս ամառ նաև ես շատ հաճախ զբաղվում էի սպորտով,հաճախում մարզասրահ:Այդպիսով այս ամառը շատ անմոռանալի ու հետաքրքիր էր ինձ համար:

Նարդոս Վերև ներքև


Իմ կարծիքով կան մարդիկ,ովքեր ձգտում են միշտ լինել վերևում:Կան մարդիկ, որոնք անգամ չեն էլ մտածում վերևում լինելու մասին,այսինքն` ես կարծում եմ,որ մարդկանց կեսը մտածում են իրենց ապագայի մասին, իսկ մյուս կեսը անգամ չեն էլ մտածում:Կան նաև այնպիսի մարդիկ,ովքեր իրենց այսպես ասած թանկ են գնահատում,այսինքն փորձում են ամենտեղ վեհ լինել և ձգտում են ուրիշից լավը լինել:Օրինակ`ես չեմ կարող ինձ թանկ գնահատել,քանի որ մենք`մարդիկ, բոլորս էլ նույնն ենք:Բայց կան այնպիսի մարդիկ,ովքեր էժան են գնահատում մարդկանց և թանկ գնահատում իրենց:Դա ես սխալ եմ համարում, ամեն մարդ իր թերությունն ունի, սակայն պետք չէ մարդուն էժան գնահատել:Իմ կարծիքով մարդիկ պետք է ունենան հարգանք միմյանց նկատմամբ:

Ինչու է հերոսը ժամանակը մեծատառով նշում

Իմ կարծիքով հերոսի համար ժամանակը թանկ բան է:Հերոսը ժամանակը խնայում է և հարգում է ժամանակը:Երևի այդ իսկ պատճառով էլ հերոսը ժամանակը գրել է մեծատառով:Ժամանակը նման է քամու արագ սահում գնում է:

Նապաստակի և վախի մասին


Նապաստակը վախկոտ կենդանի է:Մարդը նույնպես կարող է լինել վախկոտ:Իմ կարծիքով ամեն մարդու մեջ կա ինչ-որ չափով վախ:Օրինակ՝ հենց ես կարող եմ իմ մեջ ունենալ վախ,սակայն ամենկերպ կփորձեմ այդ վախը հաղթահարել:

Ես ապրում,եմ որովհետև.....


Ես ապրում եմ,որովհետև Աստված ինձ կյանք է պարգևել:Կյանքը լի է փորձություններով,այդ փորձությունները պետք է հաղթահարել:Ես դեռ չեմ հանդիպել փորձությունների,բայց լավ գիտեմ, որ եթե Աստված փորձություն է քեզ տվել,ապա Աստված գիտի,որ կարող ես անպայման հաղթահարել:Իմ կյանքում կան ինձ համար շատ թանկ մարդիք,ովքեր իմ կյանքը հետաքրքիր են դարձնում:Ես չեմ ուզում կորցնել այդ թանկ մարդկանց:Նաև ապրում եմ,որովհետև իմ կյանքում դեռ շատ բան ունեմ անելու,ես ունեմ նպատակ սպորտի ասպարեզում և ուզում եմ հասնել իմ նպատակին:

Հեզություն

Իմ կարծիքով հեզությունը ոչ թե մարդկային կորուստ է այլ ինչ,որ առավելություն մարդու կյանքում:Ես կարծում եմ որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ և չպետք է հակաճառել քեզնից մեծին:Եթե անգամ դու ճիշտ ես երբեք չպետք է հակաճառես քեզնից մեծին:

четверг, 15 января 2015 г.

Ես Կարող եմ (Մայրենի)

Ես կարողանում եմ (Մայրենի)
Ընթերցել
Վարժ եմ կարդում,օրական կարող եմ կարդալ 10-15 էջ:
Ընթերցածս հասկանալ
Ընթերցածս համառոտ պատմել:Ընթերցածս կարող եմ համառոտ պատմել,վերլուծել և նաև կարող եմ կրճատել:

Կերպարներ վերլուծել
Կարող եմ կերպարներին վերլուծել,տարբերել և նաև կարող եմ մտածել ուրիշ կողմից եթե ես լինեի այդ կերպարի փոխարեն ինչ կանեի:
https://docs.google.com/document/d/1dG3rh9AW9FdZL4Hj977kDuc74rP-VeGZw-inNpuDRdE/edit

Բանաստեղծություն վերլուծել
Բանաստեղծությունը կարող եմ պատմել համառոտ թե ինչ գույներ է ցույց տալիս բանաստեղծության մեջ:

https://docs.google.com/document/d/1ZRzrNOTrGbn9uFJnIFtTcWHxkxY1Rd2WIeSFSnbAs5g/edit

Հարցազրույց վերցնել
Ես կարող եմ հարցազրույց վերցնել իմ ընտանիքի անդամներից:Կարող եմ պատրաստել հետաքրքիր հարցազրույց լի հետաքրքրությամբ: (Հարցազրույցը չի պահպանվել)

Տեսանյութ ռադիո պատրաստել
Կարողանում եմ բայց այս կիսամյակ չեմ պատրաստել տեսանյութ և ռադիո

Թարգմանություն հայերեն
Ես կարող եմ անել թարգմանություներ տարբեր լեզուներով:Օրինակ Ֆրանսերեն ես շատ եմ սիրում Ֆրանսերեն լեզուն:

https://docs.google.com/document/d/1JxfUhGeOhm-Wkv9OfU57d83q8idVUxb1kzuOV2nN__I/edit
6-8նախադուսյամբ մտքերս շարադրել
Ես ունեմ շարադրություներ որոնք շատ հետաքրքիր են:Որտեղ ես պատմում եմ տարբեր թեմաների մասին:

https://docs.google.com/document/d/10P7xjc6T1VgQbhtd0aylqTNWfNhOGKBd8Z7tb2ZLJHo/edit

https://docs.google.com/document/d/1yb3_49zMXxDjmUXMlN-
3KUZbbNzkBZGxZN1qkXhzGK8/edit

https://docs.google.com/document/d/1SZTOdD0qc1kxGqSRS_0ecaKxKz4Q95VUcnLX3PcF0Ug/edit
https://docs.google.com/document/d/10P7xjc6T1VgQbhtd0aylqTNWfNhOGKBd8Z7tb2ZLJHo/edit