Իմ կարծիքով ամանորին անպայման չէ գնել թանկարժեք նվեր:Ես նյութապաշտ չեմ և ինձ համար նշանակություն չունի նվերի արժեքը:Դու կարող ես գնել մի նվեր և մատուցել սիրով:Կան մարդիկ ովքեր նվիրում են թանկարժեք նվերներ բայց կեղծավոր են:Այդ ամենինչը գալիս է հոգուց, օրինակ դու կարող ես գնել մի նվեր և մատուցել հոգով ու մեծ սիրով:
вторник, 15 декабря 2015 г.
вторник, 1 декабря 2015 г.
Իմ գույները.....
Ես իմ կյանքը պատկերացնում եմ կանաչ,դեղին և կապույտ գույներով:Կանաչ քանի,որ շատեմ սիրում բնությունը:Դեղին որովհետև շատ եմ սիրում նաև աշունը:Կապույտ քանի,որ սիրում եմ գեղեցիկ երկինք:Աշխատում եմ չախտոտել մեր գեղեցիկ բնությունը:Աշունը իմ սիրած տարվա եղանակն է:
Ամառային արձակուրդ
Այս ամառը ինձ համար անցավ շատ հետաքրքիր:Ինձ հյուր էին եկել իմ եղբայրը ու քույրը որոնք ապրում են Գերմանիայում:Մենք ամեն օր միմյանց հետ էինք:Ես և իմ եղբայրը խաղում էինք դրսում,և ֆիլմեր դիտում:Մենք հաճախակի զբոսնում էինք քաղաքում,և մեր օրը լավ էր անցնում:Նաև մասնակցել եմ ձմերուկի փառատոնի:Իմ եղբայրը և քույրը եկել էին երեք շաբատով:Հաճախակի ֆիլմեր եմ դիտել և այդ ֆիլմերից ինչ որ չափով դասեր եմ քաղել:Երևի թե բոլորն էլ կճանաչեն կարգին Հայկոյին ես մի անգամ երբ օդանավակայանում,ճանապարհում էի իմ եղբորը Գերմանիա, պատահաբար նկատեցի կարգին Հայկոյին և որոշեցի լուսանկարվել նրա հետ:Այս ամառ նաև ես շատ հաճախ զբաղվում էի սպորտով,հաճախում մարզասրահ:Այդպիսով այս ամառը շատ անմոռանալի ու հետաքրքիր էր ինձ համար:
Նարդոս Վերև ներքև
Իմ կարծիքով կան մարդիկ,ովքեր ձգտում են միշտ լինել վերևում:Կան մարդիկ, որոնք անգամ չեն էլ մտածում վերևում լինելու մասին,այսինքն` ես կարծում եմ,որ մարդկանց կեսը մտածում են իրենց ապագայի մասին, իսկ մյուս կեսը անգամ չեն էլ մտածում:Կան նաև այնպիսի մարդիկ,ովքեր իրենց այսպես ասած թանկ են գնահատում,այսինքն փորձում են ամենտեղ վեհ լինել և ձգտում են ուրիշից լավը լինել:Օրինակ`ես չեմ կարող ինձ թանկ գնահատել,քանի որ մենք`մարդիկ, բոլորս էլ նույնն ենք:Բայց կան այնպիսի մարդիկ,ովքեր էժան են գնահատում մարդկանց և թանկ գնահատում իրենց:Դա ես սխալ եմ համարում, ամեն մարդ իր թերությունն ունի, սակայն պետք չէ մարդուն էժան գնահատել:Իմ կարծիքով մարդիկ պետք է ունենան հարգանք միմյանց նկատմամբ:
Ինչու է հերոսը ժամանակը մեծատառով նշում
Իմ կարծիքով հերոսի համար ժամանակը թանկ բան է:Հերոսը ժամանակը խնայում է և հարգում է ժամանակը:Երևի այդ իսկ պատճառով էլ հերոսը ժամանակը գրել է մեծատառով:Ժամանակը նման է քամու արագ սահում գնում է:
Նապաստակի և վախի մասին
Նապաստակը վախկոտ կենդանի է:Մարդը նույնպես կարող է լինել վախկոտ:Իմ կարծիքով ամեն մարդու մեջ կա ինչ-որ չափով վախ:Օրինակ՝ հենց ես կարող եմ իմ մեջ ունենալ վախ,սակայն ամենկերպ կփորձեմ այդ վախը հաղթահարել:
Ես ապրում,եմ որովհետև.....
Ես ապրում եմ,որովհետև Աստված ինձ կյանք է պարգևել:Կյանքը լի է փորձություններով,այդ փորձությունները պետք է հաղթահարել:Ես դեռ չեմ հանդիպել փորձությունների,բայց լավ գիտեմ, որ եթե Աստված փորձություն է քեզ տվել,ապա Աստված գիտի,որ կարող ես անպայման հաղթահարել:Իմ կյանքում կան ինձ համար շատ թանկ մարդիք,ովքեր իմ կյանքը հետաքրքիր են դարձնում:Ես չեմ ուզում կորցնել այդ թանկ մարդկանց:Նաև ապրում եմ,որովհետև իմ կյանքում դեռ շատ բան ունեմ անելու,ես ունեմ նպատակ սպորտի ասպարեզում և ուզում եմ հասնել իմ նպատակին:
Հեզություն
Իմ կարծիքով հեզությունը ոչ թե մարդկային կորուստ է այլ ինչ,որ առավելություն մարդու կյանքում:Ես կարծում եմ որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ և չպետք է հակաճառել քեզնից մեծին:Եթե անգամ դու ճիշտ ես երբեք չպետք է հակաճառես քեզնից մեծին:
Подписаться на:
Сообщения (Atom)