вторник, 1 декабря 2015 г.

Նարդոս Վերև ներքև


Իմ կարծիքով կան մարդիկ,ովքեր ձգտում են միշտ լինել վերևում:Կան մարդիկ, որոնք անգամ չեն էլ մտածում վերևում լինելու մասին,այսինքն` ես կարծում եմ,որ մարդկանց կեսը մտածում են իրենց ապագայի մասին, իսկ մյուս կեսը անգամ չեն էլ մտածում:Կան նաև այնպիսի մարդիկ,ովքեր իրենց այսպես ասած թանկ են գնահատում,այսինքն փորձում են ամենտեղ վեհ լինել և ձգտում են ուրիշից լավը լինել:Օրինակ`ես չեմ կարող ինձ թանկ գնահատել,քանի որ մենք`մարդիկ, բոլորս էլ նույնն ենք:Բայց կան այնպիսի մարդիկ,ովքեր էժան են գնահատում մարդկանց և թանկ գնահատում իրենց:Դա ես սխալ եմ համարում, ամեն մարդ իր թերությունն ունի, սակայն պետք չէ մարդուն էժան գնահատել:Իմ կարծիքով մարդիկ պետք է ունենան հարգանք միմյանց նկատմամբ:

Комментариев нет:

Отправить комментарий