воскресенье, 24 апреля 2016 г.

Ես և բնությունը ներդաշնակ ենք

Ես բնության հետ ներդաշնակ եմ,որովհետև սիրում եմ ճամփորդել և սիրում եմ զբոսնել բնության գրկում։Բնությունը փորձում եմ չաղտոտել և պահպանել մաքրությունը։Ուրախ ժամանակ բնությունը միշտ լավն է լինում,իսկ երբ տխուր եմ ամպամած և անդուր է լինում։Ինձ համար հրաշալի է արևածագը,երբ լույսը բացվում է և երևում է նոր առթնացած բնության շունչը։Բնության շունչը առավոտյան զգալի է ամենուր։Բնությունը շատ գեղեցիկ է իր հիանալի տեսարաններով միայն մեզ մնում է պահպանել բնությունը և վայլել այն։

вторник, 19 апреля 2016 г.

Ջուր (Շարադրություն)

Եթե ջուր լինեի կապրեի այնպես,որ օգնեմ բնությանը։Կան մարդիկ ովքեր կարևորում են բնությունը և սիրում են այն։Եթե ես ջուր լինեի կփորձեի օգնել բնությանը հնարավորի չափով։Ջուրը բնության մեջ կարևորագույն բաներից մեկն է։Ես կստեղծեի գեղեցիկ պատկեր և ջրով կմաքրեի բնության բոլոր աղբերը։Իմ հատկություններով ես կանեի այնպես,որ մարդիկ միշտ գոհ լինեին բնության ջրից և բնությունից։

Լուսաբաց

Իմ լուսաբացը ես պատկերացնում եմ այլ կերպ։Երբ երկինքը դառնում է ուրախ և երբ ծիածանը երևում է հեռվում։Ծիածանը արևի հետ ստեղծում է գեղեցիկ պատկեր։Այդ պատկերը շատ տեսանելի և շատ հիասքանչ պատկեր է։Այդ պատկերը նման է լուսաբացի։Լուսաբաց որին հարկավոր է ուրախ միտք,ուրախ գույներ և ծիածան։

воскресенье, 10 апреля 2016 г.

Աթաբեկ Խնկոյան

1.Ծանոթացեք Ա.Խնկոյանի ստեղծագործություններին. ո՞ր ժանրում է մեծամասամբ ստեղծագործել, փորձեք նշել դրանց առանձնահատկությունները, համեմատել այլ հայ գրողների նմանատիպ ստեղծագործությունների հետ

Խնկոյանը ավելի շատ ստեղծագործում էր երգիծական ժանրում։Ես Խնկոյանին համեմատում եմ Աղայանի հետ։Աթաբեկ Խնկոյանի ստեղծագործությունները զվարճալի,հումորային և հանելուկներով լի էին։Իսկ Աղայանի ստեղծագործությունները ավելի հասկանալի և մատչելի էին։

2.Ընտրեք այս գրքից հինգ ստեղծագործություն, առանձնացրեք դրանք՝ թողարկելով ձեր բլոգներում, կցեք դրանց ձեր վերլուծական աշխատանքները:

Գայլն ու մկնիկը-Երկու թշնամիներ ովքեր միշտ վիճում էին։Եվ գայլը և մուկը պայքարում են իրենց շահի համար։
Քամին ու Մժեղը-Քամին խանգարեց գյուղացուն,տալով վնասներ։Գյուղացին զբաղված իր գործով ու հանկարծ սկսեց ուժեղ քամին։Հնձած խոտը զուր կորչեց։
Գյուղացին Ու Աստված-Գյուղացին բողոքում էր անարդար կյանքից։Ասում էր որ աշխարհում շատ են ագահ մարդիկ։Եվ կարծես շփվում էր Աստծո հետ պատմելով իր կյանքի մասին։
Ես-Խեցգետինը գերի էր ընկել ագռավի ձեռքը։Սակայն ամենկերպ փորձում էր ազատվել։Երբ խեցգետինը նրան հարց տվեց նա պատասխանեց։Պատասխանելու պահին խեցգետինը փախավ։
Հպարտ Աքլորը-Աքլորը փորձելով աքլորանալ ցանկանում էր ինքնահաստատվել։