Կենսաբանություն

Սիմբիոզ

(Սիմբիոզի ձևերը)

Կոոպերացիա` Կոոպերացիայի դասական օրինակ է մենակյաց խեցգետնի և կորալյան պոլիպների՝ ակտիաների համատեղ կեցությունը, երբ երկու տեսակներն էլ օգուտ են ստանում։ Խեցգետինը բնակվում է փափկամարմնի դատարկ խեցու մեջ և իր վրա տանում է ակտինիային։ Անշարժ պոլիպի համար դա ձեռնտու է, քանի որ, հատակով տեղաշարժվելով, խեցգետինը ընդարձակում է ակտինիայի որսի համար տարածությունը։ Որոշակի օգուտ է ստանում նաև խեցգետինը։ Նրան է հասնում ակտինիայի կողմից որսած սննդի որոշ մասը։ Նման փոխազդեցությունների դեպքում երկու տեսակն էլ օգուտ են ստանում, սակայն դրանց համատեղ գոյությունը յուրաքանչյուր տեսակի համար պարտադիր պայման չի։Կոմենսալիզմ` Կոմենսալիզմի դեպքում երկու փոխազդող տեսակներից միայն մեկն է օգուտ ստանում։ Մյուս տեսակի համար կոմենսալի հետ փոխազդեցությունն անտարբեր է։ Շատ տեսակներ սնվում են այլ տեսակների սննդի մնացորդներով, կամ օգտագործում ուրիշների թաքստոցը, նրանց չվնասելով և ապրելով աննկատ։


Կորիզավորների կառուցվածքը

Կորիզավոր օրգանիզմների բջիջները նույնպես արտաքինից ծածկված են թաղանթով, որի տակ ցիտոպլազման է։ Ի տարբերություն նախակորիզավորների՝ կորիզավոր բջիջների ցիտոպլազմայում են գտնվում կորիզը և բազմաթիվ օրգանոիդներ՝ էնդոպլազմային ցանցը, Գոլջիի համալիրը, միտոքոնդրիումները և այլն։Կորիզավոր բջիջներում կորիզը ցիտոպլազմայից սահմանազատված է կորիզաթաղանթով։ Կորիզում են բջջի գենետիկական տեղեկատվություն կրող կառուցվածքներն են՝ քրոմոսոմները։Բջջում յուրաքանչյուր օրգանոիդ կատարում է որոշակի գործառույթ, վերջիններս էլ ամբողջությամբ պայմանավորում են բջջի կենսագործունեությունը։ Բջիջների ձևերը բազմազան են, ինչը պայմանավորված է նրանց ֆունկցիայով։


Սպիտակուցներ

Էուկարիոտ բջիջների ցիտոպլազմայում սինթեզվող սպիտակուցները պետք է տեղափոխվեն բջջի տարբեր օրգանոիդներ, դեպի բջջակորիզ,միտոքոնդրիումներէնդոպլազմային ցանցԳոլջիի ապարատլիզոսոմներ և այլ։ Որոշ սպիտակուցներ էլ պետք է դուրս բերվեն արտաբջջային տարածություն: Որպեսզի սպիտակուցը տեղափոխվի կամ հայտնվի բջջի անհրաժեշտ հատված, այն պետք է օժտված լինի յուրահատուկ պիտակով։ Այս պիտակը դեպքերի մեծ մասում հենց տվյալ սպիտակուցի ամինաթթվային հաջորդականության մի մասն է (գլխավորող պեպտիդ կամ սպիտակուցի ազդանշանային հաջորդականություն)․ որոշ դեպքերում այս պիտակը օլիգոսախարիդներ են, որոնք մոլեկուլին միանում են հետտրանսլյացիոն ձևափոխությունների արդյունքում:



ԴՆԹ
ԴՆԹ-ի բոլոր ֆունկցիաները կապված են սպիտակուցների հետ փոխհարաբերություններից։ Այս փոխհարաբերւթյունները կարող են լինել ոչ յուրահատուկ, երբ սպիտակուցը միանում է ԴՆԹ-ի ցանկացած մոլեկուլին և յուրահատուկ՝ կախված որոշակի հաջորդականությունների առկայությունից։ ֆերմենտները նույնպես կարող են փոխազդեցության մեջ մտնել ԴՆԹ-ի հետ. դրանցից առավել կարևոր են ՌՆԹ -պոլիմերազները,որոնք իրականացնում են ԴՆԹ-ի մատրիքսի հիման վրա ՌՆԹ-ի սինթեզը։



Սրտամկանի ինֆարկտ

Սրտամկանի ինֆարկտ սուր հիվանդություն է, որը պայմանավորված է սրտի պսակային անոթների արյան մատակարարման բացարձակ անբավարարության հետևանքով սրտամկանում մեռուկացման մեկ կամ մի քանի օջախների զարգացմամբ։Սրտամկանի ինֆարկտը սիրտ-անոթային համակարգի հաճախ հանդիպող հիվանդություն է, սրտի իշեմիկ հիվանդության կլինիկական ձևերից մեկը, որը զարգացած երկրկներում հարյուր հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դառնում։ Ընդ որում, մահացածների մեծամասնությունը կազմում են աշխատունակ տարիքի տղամարդիկ։ Սրտամկանի ինֆարկտի հիմնական, բայց ոչ միակ պատճառն է պսակային զարկերակների աթերոսկլերոզը։


Պարկինսոնիզմ

Իսպանացի գիտնականները հայտնաբերել են, որ ծեր մարդիկ, ովքեր հաճախ են գիշերային մղձավանջներ տեսնում, պարկինսոնիզմով հիվանդանալու մեծ հավանականություն ունեն: Բարսելոնայում գտնվող կլինիկայի նյարդաբանության բաժանմունքի աշխատակիցների անցկացրած հետազոտություններին մասնակցել էին 60 տարեկանից բաձր 43 հիվանդ` արագ քնի խանգարման հաստատված ախտորոշմամբ: Նման խանգարումներն ուղեկցվում են մշտական գունեղ մղձավանջերով, հանկարծակի շարժումներով և քնի մեջ գոռալով:Բացահայտվել է, որ 2.5 տարվա ընթավքում ախտորոշման հաստատումից հետո, մասնակիցների 30%-ի մոտ զարգացել է նյարդադեգեներատիվ հիվանդություն: Մեծ մասամբ դա եղել է պարկինսոնիզմ, ինչպես նաև նկատվել դեմենցիա:Այսպիսով, քնի նշված խանգարումները կարող են հանդես գալ որպես նյարդադեգեներատիվ հիվանդությունների նախանշաններ։

Սուտը և դրա բացահայտումը

Հոգեբանները հավատացնում են, որ ցանկացած մարդ 1 օրում 200անգամ սուտ է խոսում:Գիտնականների ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ որքան մարդը կրթված է, այնքան ավելի շատ է սուտ խոսում: Բարձրագույն կրթությունը մարդկանց տալիս է անհրաժեշտ բառապաշարը և վստահությունը, դրա համար էլ սուտ խոսելը դառնում է ավելի հեշտ և ասված ստերն էլ ավելի իրական են թվում: Պրեֆեսոր Բելլա Դե Պաուլոն թեստ է անցկացրել տարբեր աստիճանի կրթվածություն ունեող մարդկանց միջև և պարզել, որ կրթված մարդիկ բոլորից շատ են ստում: Բրիտանիայի նախկին նախարար Էդվին Կերրին գրում է, որ խորհրդարանում շատ քիչ մարդ կար, որ չէր ստում:Ապացուցված է նաև այն փաստը, որ տղամարդիկ առավել շատ են ստում, քան կանայք` հատկապես դատարկ բաներում:Այն հարցին, թե նոր և լավ աշխատանքի անցնելու համար կստեք արդյոք, տղամարդկանց 68%-ը, կանանց` 62%-ը պատասխանել են դրական:Հազվադեպ բացառությամբ մեզանից ամնե ոք պահանջ է զգում շփվելու, մարդիկ իրար հետ ինֆորմացիա են փոխանակում, միասին մատահաղացումներ են ստեղծում, ծանոթանում են, լիզքավորվում են դրական լիցքերով, և այս ամենը տեղի է ունենում իրար հետ շփման ընթանցքում, և հաճախ շատ վիրավորական է, երբ մեզ խաբում են այն մարդիկ, որոնց հետ մենք շփվում ենք և չենք կարողնում նկատել նրանց սուտը: Մարդկության հեռավոր երազանքներից մեկը դա սուտը ճշտից տարբերելն է: Սակայն, ցավոք սրտի, դժվար դա հնարավոր լինի, քանի որ մարդը չի կարող նույնիսկ տարբերել սեփական հորինվածքը իրականությունից: Ծնողները պետք է հենց փոքր տարիքից սովորեցնեն իրենց երեխաներ չստել իրենց: Դրա համար ցանկացած ստի բացահայտման դեպքում պետք նրանց զրկեն շատ սիրելի մի զբաղմունքից կամ իրից, որպեսզ խստագույն ձևով պատժեն երեխային` նրա մեջ ծնողի հանդեպ անկեղծություն դաստիարակելու համար:

Ռեֆլեքս
Ըստ նեյրոնների քանակի ռեֆլեքսային աղեղները լինում են պարզ՝ երկնեյրոնային և բարդ՝ բազմանեյրոնային։ Առաջինը կազմված է զգայական նեյրոնից, որը դրդումն անմիջապես հաղորդում է շարժողական նեյրոնին։ Այդպիսի ռեֆլեքսային աղեղ ունեն ծնկային, արմնկային, աքիլեսյան ռեֆլեքսները։ Բարդ ռեֆլեքսային աղեղը պարունակում է մեկ կամ ավելի միջանկյալ (ներդիր) նեյրոններ, որոնք տեղավորված են զգայական ու շարժողական նեյրոնների միջև։ Բարդ են քայլքը, վազքը, վեգետատիվ ֆունկցիաներն իրականացնող ռեֆլեքսների աղեղները։
Ռեֆլեքսի իրականացման համար անհրաժեշտ է ռեֆլեքսային աղեղի բոլո օղակների կազմաբանական ու ֆիզիոլոգիական ամբողջականություն։ Եթե գորտի թաթը ընկղմենք ծծմբական թթվի թույլ լուծույթի մեջ, նա թաթն արագ կհանի լուծույթից, կառաջանա պաշտպանական ռեֆլեքս։ Եթե վերջույթի մաշկը,ռեֆլեքս տեղի չի ունենա։ Հետևաբար որևէ բաղադրիչի բացակայության դեպքում ռեֆլեքս չի իրականանում։


Ներարգանդային զարգացման կենսաբանությունը

Դինամիկ ընթացքը, որի ժամանակ միաբջիջ էակի զիգոտը դառնում է 100-տրիլիոն-բջջանոց չափահաս, երևի թե բնության ամենանշանավոր երևույթն է:Գիտնականները այժմ գիտեն, որ սովորական բազմաթիվ ֆունկցիաներ որոնք գործում են չափահասի մարմնում սահմանվում են հղիության ժամանակ` հաճախ ծննդաբերությունից շատ առաջ:Նախքան ծննդաբերությունը ընկած զարգացման շրջանը հաճախ ընկալվում է որպես նախապատրաստական ժամանակաշրջան, որի ընթացքում զարգացող էակը ձեռք է բերում շատ կառուցվածքներ, և հմտություններ, որոնք անհրաժեշտ են ծնվելուց հետո կենդանի մնալու համար:Մարդկանց մոտ, որպես կանոն, հղիությունը տևում է մոտ 38 շաբաթ հաշված բեղմնավորման կամ հղիացման պահից մինչև ծննդաբերություն:Բեղմնավորումից հետո առաջին 8 շաբաթվա ընթացքում զարգացող մարդը կոչվում է սաղմ, որը նշանակում է «ներսում աճող»: Այս շրջանը, որը կոչվում է սաղմնային շրջան, բնութագրվում է մարմնի հիմնական բոլոր համակարգերի ձևավորմամբ:



Մաշկի կառուցվածքը

Մարդու մարմնի արտաքին ծածկույթն է, ամենամեծ օրգանը։ Ամբողջ մարմնի քաշի 20%-ը կշռում է մաշկը` առանց ենթամաշկային ճարպաբջջանքի, իսկ վերջինիս հետ այն կազմում է մարմնի քաշի ավելի քան 50%-ը[1]։ Այն ապահովում է օրգանիզմի կապը արտաքին աշխարհի հետ, ինչպես նաև պաշտպանում մարդու օրգանիզմը արտաքին վնասակար ազդեցություններից և կանխում կարևոր նյութերի, մասնավորապես, ջրի կորուստը։Մաշկի կառուցվածքն, ինչպես նաև մաշկային հիվանդություններն ուսումնասիրող գիտությունը կոչվում է մաշկաբանություն։
 Վիտամիներ

Վիտամինները (լատ.՝ vita կյանք բառից), կենսաբանորեն ակտիվ օրգանական միացություններ են, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի բնականոն նյութափոխանակության ու կենսագործունեության համար և այդ առումով անփոխարինելի են։ Վիտամինների մեծ մասը մարդն ստանում է սննդի միջոցով, և սոսկ մի քանիսն են սինթեզվում օրգանիզմում։ Կան կազմությամբ վիտամիններին մոտ նյութեր, նախավիտամիններ, որոնք, մտնելով մարդու օրգանիզմ, փոխարկվում են վիտամինների։Վիտամինները մասնակցում են նյութափոխանակության կարգավորմանը, ֆերմենտների առաջացմանը, խթանում են օրգանիզմում ընթացող քիմիական ռեակցիաները։ Ազդում են նաև սննդանյութերի յուրացման վրա, նպաստում բջիջների բնականոն աճին և ամբողջ օրգանիզմի զարգացմանը։ Լինելով ֆերմենտների բաղկացուցիչ մաս՝ վիտամիններն ապահովում են դրանց բնականոն գործառույթները և ակտիվությունը։

Երիկամներ

Երիկամները (rens) զույգ գեղձային օրգաններ են որովայնի խոռոչի հետին պատի որովայնամզի տակ։ Երիկամները տեղավորված են ողնաշարի աջ ու ձախ կողմերում, կրծքային վերջին և գոտկային վերին երկու ողների մակարդակի վրա։ Աջ երիկամը միջին հաշվով 1-1.5 սմ ավելի ցած է, քան ձախը (լյարդի աջ բլթի ճնշումից կախված)։ Երիկամների վերին ծայրերը հասնում են 11րդ կողի մակարդակին, նրանց ստորին ծայրերը գտնվում են զստոսկրի կատարից 3-5 սմ բարձր։ Երիկամների դիրքի նշված սահմանները ենթակա են անհատական փոփոխությունների. հաճախ վերին սահմանը հասնում է 11րդ կրծքային ողնի վերին եզրի բարձրությանը, ստորին սահմանը կարող է իջնել 1-0.5 ող ավելի ցած:

Комментариев нет:

Отправить комментарий