понедельник, 20 февраля 2017 г.

Եռօրյա ճամփորդություն դեպի Ջերմուկ


Նոր եմ վերադարձել եռօրյա ճամփորդությունից դեպի Ջերմուկ: Ես այդքան էլ սիրահար չէի ճամփորդությունների,ճամբարների ու երևի ընկերներիցս միակն էի,որ միշտ խուսափում էի որևէ ճամբարի մասնակցել։ Բայց հիմա, երբ պետք է պատմեմ այս ճամփորդությունից,արդեն անհամբեր սպասում եմ հաջորդին։ Ջերմուկում ամեն ինչ շատ լավ անցավ:Առաջին օրը մենք գնացինք Ջերմուկի մայր գործարան,որտեղ մենք շատ մանրամասներ իմացանք ջերմուկի արտադրությունից։ Տեսանք հոսքագծերը,որտեղ շշալցվում էր, ապա արկղի մեջ տեղափոխվում մեր խանութներում վաճառվող ջերմուկ հանքային ջուրը։ Նաև իմացանք որ Ջերմուկի գործարանում աշխատում է 120 աշխատակից:Դա իմ կարծիքով շատ կարևոր է,որ այդ փոքր քաղաքում կա գործարան,որն աշխատատեղ է ջերմուկցիների համար։ Օրը եզրափակեցինք սահնակ քշելով և զբոսանքով:Հաջորդ օրը մենք գնացինք ճոպանուղի։Օդային այս փոխադրամիջոցի երկարությունը 1 կմ է, դրա վերջին կետից շատ լավ տեսանելի է առողջարանային քաղաքը: Ճոպանուղին գտնվում է Ջերմուկ քաղաքի սկզբնամասում, ունի 2 դահուկուղի։Ներքևի և վերևի հենասյուների միջև եղած բարձրության տարբերությունը 400 մ է։ Ամենաբարձր կետը գտնվում է 2480 մ բարձրության վրա։Ճոպանուղուց հետո մեզ սպասվում էր քայլարշավ ձնառատ ճանապարհով դեպի Ջերմուկի ջրվեժ: Գնում էինք,գնում տեղ չէինք հասնում։ Երբ հասանք,տեսանք սառցեպատ քարեր, ջրվեժը սառած էր։Երեկոյան արդեն մենք մասնակցեցինք winter cold երիտասարդական փարթիին։ Ձնեմարդուկ 2017 փառատոնի մասնակիցները հավաքվել էին կրակի շուրջ,պարում էին ու երգում։ Մենք էլ ընկեր Սաշայի հետ «Խամ-խամա» սովորեցրեցինք մասնակիցներին։Մի խոսքով այս ճամփորդությունը ինձ շատ դուր եկավ և անցավ շատ հետաքրքիր:



вторник, 14 февраля 2017 г.

History of money

History of money

The history of money concerns the development of means of carrying out transactions involving a medium of exchange. Money is any clearly identifiable object of value that is generally accepted as payment for goods and services and repayment of debts within a market or which is legal tender within a country. Politics Book  (c.350 B.C.) the Greek philosopher Aristotle contemplated on the nature of money. He considered that every object has two uses, the first being the original purpose for which the object was designed, and the second possibility is to conceive of the object as an item to sell or barter.In 1742 drawing of shells of the money cowry, Cypraea moneta.

воскресенье, 5 февраля 2017 г.

Հունվարյան Հաշվետվություն

Հունվարյան հաշվետվություն

Ես մասնակցել եմ հունվարյան ճամբարին,որը ինձ համար անցել է շատ հետաքրքիր:Ես մասնակցել եմ տարբեր նախագծերի և կլոր սեղանների:Մի անգամ երբ ես մասնակցում էի կլոր սեղանի հիմնական դպրոցում այնտեղ հյուր էր եկել հեռուստալրագրող Արտակ Խուլյանը:Արտակը կազմակերպեց մրցույթ,որտեղ հաղթողները միայն երեք հոգի պիտի լինեին:Երեքից մեկը ես էի հաղթեցի նաև ես և ստացա մրցանակ:Մրցանակը գիրք էր,որը ես շատ հավանեցի:Մի խոսքով հունվարյան ճամբարը անցավ հետաքրքիր և բովանդակալից: