пятница, 11 марта 2016 г.

Վերլուծություն

Քո ամեն ակնթարթը մի սերմ է,
Որ կրում է իր մեջ իր մահը.
Բայց հոգին քո— խնդուն ու անահ է
Եվ մի՛շտ խանդավառ է ու ջերմ է։

Չարենցը կրկին գովերքում է սիրած աղջկան։Որտեղ սիրով անկեղծանում է, և արտահայտում է գեղեցիկ խոսքեր։

Նա հոսում է, ալիք առ ալիք,
Եվ ամեն վայրկյան— այն չէ՛,
Եվ ամեն մի վայրկյանը— հնչեղ
Ներկա է, անցյալ— ու գալիք։

Չարենցը սիրած աղջկան նմանեցնում է ալիքի։Ալիքը միշտ Չարենցի հետ է և Չարենցը միշտ հիշում է այդ ալիքին։

Ես քեզ ո՞նց, քեզ ո՞նց հասկանամ,
Ես քեզ ո՞նց ամփոփեմ ուղեղում իմ,
Երբ չեկած՝ դու արդե՛ն իսկ չկաս,
Բայց հար դու լինում ես— ու տևում ես:

Այստեղ Չարենցը խենթացաց սիրուց,փորձում է հասկանալ ինչպես գտնել սրտի բանալին։

Դու ամե՛ն վայրկյան քեզ ժխտում ես
Ու այդպես ժխտելով՝ հաստատում.
Պարտըվում ես դու քեզ ու հաղթում ես,
Սակայն մի՛շտ՝ այդ դո՛ւ ես — ու դո՛ւ:

Չարենցը սիրուց հիվանդ խելագար,այրվում է և գովքերում սիրած աղջկան։

Դու ոսկի գրիչ ունես, դու այնպես իմաստո՛ւն ես,
Ինքդ քեզ հրաժեշտ ես ասում, ինքդ քեզ կրկի՛ն ընդունում ես,

Չարենցը սիրած աղջկան նմանեցնում է ոսկու։Ոսկին օրեցօր ծաղկում է,և ավելի լավը դառնում Չարենցի համար։

Комментариев нет:

Отправить комментарий